Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
10-ը դեկտեմբերի՝ Մարդու իրավունքների օր (Human Rights Day)
1950թ. դեկտեմբերի 4-ին Ընդլայնված նիստում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանեց որպես Մարդու իրավունքների օր (Human Rights Day): Բոլոր պետություններին և շահագրգռված կազմակերպություններին առաջարկվել է ընդունել այս օրը և անցկացնել համապատասխան միջոցառումներ:
Դեկտեմբերի 10-ն ընտրվել է 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված և հայտարարված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (Universal Declaration of Human Rights, UDHR) պատվին: Նշված հռչակագիրը, որն ընդունվեց սարսափելի Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, դարձավ առաջին գլոբալ փաստաթուղթը, որը ձևավորեց մարդու իրավունքների օրենքը:
Հատված Մակ Գլխավոր քարտուղարի ելույթից.
«Մարդու իրավունքների շրջանում կրթութնունն ավելին է, քան ուղղակի դասը դպրոցում կամ օրվա թեման. դա այն մեխանիզմների հետ մարդկանց ծանոթացնելու գործընթացն է, որոնք նրան անհրաժեշտ են անվտանգ պայմաններում և արժանապատիվ ապրելու համար: Մարդու իրավունքների այս միջազգային օրը եկեք միասնական ջանքեր ներդնենք ապագա սերունդների մեջ մարդու իրավունքների մշակույթի ձևավորման և դաստիարակման համար, աջակցենք բոլոր երկրներում ազատության հաղթանակին, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը»:
Վերջին տասնամյակում Մարդու իրավունքների օրն ամեն տարի անցնում է որոշակի կարգախոսով, որն ընտրվել է ՄԱԿ-ի կողմից: Այսպես, 2008թ. այն հնչում էր այսպես. «Մարդկային արժանապատվությունն ու արդարությունը բոլորիս համար է», 2009թ.՝ «Առանց խտրականության», 2010թ.՝ «Խտրականությունն արմատախիլ անելու համար պայքարող իրավունքների պաշտպաններ ողջ աշխարհում», 2011թ.՝ «Պատվում ենք մարդու իրավունքները», 2012թ.՝ «Իմ ձայնը նշանակություն ունի», 2013թ.՝ «Ձեր իրավունքների համար պայքարի 20 տարին» (քանի որ 2013թ. մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի մանդատի ստեղծման 20-ամյակն է):
Ռուսաստանում այս օրը հասարակական, իրավապաշտպան և կրթական տարբեր կազմակերպությունների կողմից անց են կացվում պաշտոնական և ոչ պաշտոնական ամենատարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են մարդու իրավունքների և նրանց պաշտպանության հարցերով բնակչությանը լուսավորելուն և այլն:
Ի դեպ, դեկտեմբերի 10-ին, ամեն 5 տարին մեկ, անց է կացվում մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակի շնորհում: Այն սահմանվել է 1966թ. այն մարդկանց պարգևատրելու համար, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանման գործում և առաջին անգամ շնորհվել է 1968 թ.:
10.12.2024 Կարդացեք նաև
07.04.2025
04.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ